Descrição geral do jogo
📷 «Ո՞վ է, Ի՞նչ է - գուշակիր նկարը» ինտելեկտուալ վիկտորինան կօգնի Ձեզ զարգացնել Ձեր տեսողական հիշողությունը, ստուգել Ձեր գիտելիքները տարբեր ոլորտներում՝ նկարի տեսքով, ինչպես նաև սովորել նոր հայերեն գրական բառեր։ 📌 Խաղի կանոնները պարզ են՝ պետք է ընտրել 4 տարբերակից ճիշտ պատասխանը, ո՞վ կամ ի՞նչ է պատկերված նկարում։ ⏱ Սխալ պատասխանելու կամ վայրկյանները լրանալու դեպքում կկորցնեք սիրտ։ 🎬 Սրտերի քանակը համալրելու համար պետք է սպասել 60 րոպե, կամ դիտել կարճ հոլովակ։ ⭐ Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք միավորներ, որոնց շնորհիվ կզբաղեցնեք բարձր դիրք վարկանիշային սանդղակում։ 🔎 Խաղում որևէ սխալ գտնելու կամ որևիցե հարցի պատասխանի հետ համակարծիք չլինելու դեպքում գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝ digibrain.pro@gmail.com մենք այն անպայման կվերանայենք։ 🎉 Շնորհակալ ենք խաղը ներբեռնելու և խաղալու համար, ուրախ ժամանց։ https://www.facebook.com/digibrainpro