Descrição geral do jogo
📖 «Ո՞րն է ճիշտ»՝ ինտելեկտուալ ուսուցանող խաղ, որը կօգնի Ձեզ վերհիշել և սովորել մի շարք հայերեն բառերի ուղղագրություն, որոնց գրելաձևը հաճախ հանդիպում ենք սխալ կիրառված։ 📌 Խաղի կանոնները պարզ են՝ պետք է ներկայացված երկու տարբերակներից ընտրել ճիշտ ուղղագրությամբ գրված բառը։ ⏱ Սխալ պատասխանելու կամ վայրկյանները լրանալու դեպքում խաղով նախատեսված սրտի լիցքավորումը կնվազի, այն լիցքավորելու և խաղը շարունակելու համար պետք է դիտել կարճ հոլովակ։ 🏆 Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք միավորներ, որոնց շնորհիվ կզբաղեցնեք բարձր հորիզոնական վարկանիշային սանդղակում։ 🔎 Խաղում որևէ սխալ գտնելու դեպքում կարող եք մեզ տեղեկացնել այդ մասին գրելով մեր էլ․հասցեին` digibrain.pro@gmail.com 📩 Եթե Դուք նույնպես գիտեք բառեր, որոնց գրելաձևը հաճախ հանդիպում եք սխալ, կարող եք այդ բառերը ուղարկել մեր վերոհիշյալ էլ․ հասցեին, մենք սիրով դրանք կներառենք խաղի մեջ։ 🎉 Շնորհակալ ենք խաղը ներբեռնելու և խաղալու համար, ուրախ ժամանց։