GamesMayrig (Eastern Armenian)
Mayrig (Eastern Armenian) - Screenshot 1
Mayrig (Eastern Armenian) - Screenshot 2
Mayrig (Eastern Armenian) - Screenshot 3

Panoramica del gioco

Mayrig-ը (հայերեն «Մայրիկ») պատմական իրադարձությունների վրա հիմնված ինտերակտիվ խաղ է: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են ականատեսների վկայություններ, սակայն դրանք մասնակի կրճատվել, փոփոխվել և լրացվել են պատմության շարունակականությունն ապահովելու նպատակով: Խաղում ներկայացված է երիտասարդ մոր և նրա երեխայի պատմությունը, ովքեր փախչում են կարմիր դրոշներով զինվորականների հետապնդումներից, ստիվպած լինելով հեռանալ հարազատ տանից: Փախուստի ժամանակ դուք պետք է դժվար որոշումներ կայացնեք, որոնք կտանեն կա՛մ աղետի և մահվան, կա՛մ փրկության և հայրենիքից հեռու նոր կյանքի: Սցենարային գծի ավարտին դուք կապ կգտնեք անցյալի և ապագայի միջև.

նմանություններ իրական պատմական իրադարձությունների և վայրերի հետ, որոնք դեռ տեսանելի են այսօր: Անցյալը ներկային կապելով մենք ցանկանում ենք ընդգծել, որ արտագաղթի հետ կապված դժվարություններն ու դիսկրիմինացիայի և հալածանքների հետևանքները ժամանակ չեն ճանաչում:



Մեր նպատակն էր խաղի պատմական բովանդակությունը կապել փախուստի և արտագաղթի անժամանակ թեմայի հետ ինչպես պատմության, այնպես էլ խաղի լրացուցիչ բովանդակության միջոցով: Մենք հավատում ենք, որ անցյալից դասեր քաղելով և ներկայում կատարվող նույն ոճրագործությունների ականատեսը լինելով, մենք կկարողանանք աշխատել ապագայում դրանք կանխելու ուղղությամբ:



Արտադրված է Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ

Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը (FNF) գերմանական հիմնադրամ է, որը նվիրված է ազատական սկզբունքների և քաղաքական կրթության առաջխաղացմանը: Հիմնադրամի նպատակն է առաջ տանել ազատության և արժանապատվության սկզբունքները բոլոր մարդկանց և հասարակության բոլոր շերտերի շրջանում՝ թե Գերմանիայում, և թե դրա սահմաններից դուրս: Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը խրախուսում է ազատական արժեքներն և որ ամենակարևորն է՝ ավելի մեծ ուշադրությունը անհատի ազատությանը:



Լիբանանի և Սիրիայի գործընկերների հետ միասին Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը խթանում է ազատական մտածելակերպի և քաղաքականության տարածումը՝ կազմակերպելով հանրային կրթությանն ուղղված միջոցառումներ, սեմինարներ, համաժողովներ, ինչպես նաև աջակցելով հրապարակումների լույս տեսնելուն և միջազգային քաղաքական երկխոսությունների կայացմանը:

Data di aggiornamento
Giu 02, 2019
Data di pubblicazione
Giu 02, 2019
Prezzo
Gratis

Sviluppatore

Altri giochi di Friedrich Naumann Foundation Lebanon & Syria (FNF)
Accettare i cookie di Skich su questo browser?

Skich utilizza cookie e tecnologie simili per fornire, migliorare, mantenere la sicurezza e analizzare i propri servizi. Cliccando su "Accetta tutto", acconsenti all'utilizzo dei nostri cookie e dei cookie di terze parti previsto dalla Politica sui cookie.