GamesBible game 70x7
Bible game 70x7 - Screenshot 1
Bible game 70x7 - Screenshot 2
Bible game 70x7 - Screenshot 3
Bible game 70x7 - Screenshot 4

Resumen del juego

Խաղում ենք և ուսումնասիրում Աստվածաշունչը։ Խաղը խաղում են թիմերով կամ անհատական։ Նախ նշում եք, թե քանի թիմով եք խաղալու և գրում թիմի անունները։ Կարգավորումներում կարող եք նշել ժամանակը` վայրկյաններով, այսինքն՝ թե որքան ժամանակ եք ուզում նախատեսել մի թիմակցին մեկ հարցին պատասխանելու համար, և իհարկե առավելագույն միավորների քանակը, որը լրանալու դեպքում տվյալ փուլի վերջում պարզ է դառնում հաղթողը։ Այժմ խաղաքարտերի մասին։ Խաղաքարտերը 4ն են։ Դրանք են՝ Կանաչ – այստեղ նշված հարցերն ավելի հեշտ են և ճիշտ պատասխանի դեպքում տրվում է 4 միավոր Մանուշակագույն – Ճիշտ պատասխանի դեպքում միավորը 6ն է։ Դեղին - Ճիշտ պատասխանի դեպքում թիմը հավաքում է 8 միավոր։ Կարմիր - Ճիշտ պատասխանի դեպքում թիմը հավաքում է 10 միավոր։ Խաղի ընթացքը։ Խաղը սկսելիս հարցերը կարդում է հակառակորդ թիմից որևէ մեկը և դատում պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը։ Խաղը սկսելուց հետո ամեն մի թիմ իրավունք է ունենում պատասխանելու 7 հարցի, բայց տարբեր խաղաքարտերից։ Սկզբում բոլոր խաղաքարտերն ակտիվանում են, սակայն թիմը չի կարող միշտ նույն խաղաքարտն ընտրել։ Ճիշտ պատասխանի դեպքում բացվում են այն խաղաքարտերը, որոնց դուք կարող եք հասանելի լինել պատասխանելու համար։ Կա խաղաքարտերի հերթականություն կանաչ, մանուշակագույն, դեղին և կարմիր։ Դրանք հերթականությամբ պատասխանելու դեպքում հասանելիության խնդիր չեք ունենա, սակայն հաջորդ գույնն ընտրելը միշտ ձեր իրավունքն է։ Ճիշտ պատասխանի դեպքում գումարվում է տվյալ հարցին համապատասխան միավորը, իսկ սխալ պատասխանի դեպքում խաղը փոխանցվում է հաջորդ թիմին։ Եվ այսպես այնքան ժամանակ քանի դեռ որևէ փուլի վերջում թիմերից մեկը հավաքած է լինում առավելագույն միավորների քանակը։


Desarrollador
YLab
Fecha de actualización
Mar 20, 2021
Fecha de lanzamiento
Ene 03, 2021
Precio
Gratis

Desarrollador

Más juegos de YLab
¿Aceptar las cookies de Skich en este navegador?

Skich usa cookies y otras tecnologías para proporcionar, mejorar, asegurar y analizar sus servicios. Al hacer clic en «Aceptar todas», accedes a que usemos nuestras cookies y las de terceros conforme a la Política de cookies.