Spielüberblick
Ձեզ ենք ներկայացնում «Բառաշունչ» խաղը։ Այստեղ ներկայացված է մի քանի կատեգորիաներ Աստվածաշնչից, որոնք պետք է բացատրել՝ չօգտագործելով արմատները, այլ լեզուներով թարգմանությունները և բառերի առաջին տառերը։ Փակագծերում նշված բառերը պետք չի բացատրել, դրանք հուշումների համար են։ Խաղը խաղում ենք 2 և ավելի թիմերով։ Խաղն իրականանալու է մի քանի փուլերով։ Ամեն փուլի համար նախնական ընտրված է 60 վայրկյան, իսկ խաղում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 100 միավոր։ Եթե ուզում եք փոխել ժամանակն ու միավորների քանակը, ապա օգտվեք կարգավորումների բաժնից։ Խաղը սկսելուց հետո թիմի անդամներից մեկը բացատրում է մյուսներին բառերը։ Բացատրելուց հետո անհրաժեշտ է նշել այն բառերը, որոնք թիմակիցներդ հասկացել են։ Ժամանակի ավարտից հետո խաղը շարունակում է մյուս թիմը, և այդպես շարունակ այնքան ժամանակ, քանի դեռ փուլի վերջում թիմերից մեկը կամ մի քանիսը գերազանցեն նշված առավելագույն միավորների քանակը։ Հաղթող է ճանաչվում այն թիմը, որի հավաքած միավորներն առավելագույնը կլինի։